Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Ինչպես արդեն հասկացաք այս անգամվա ճամփորդությունը դեպի Արագածոտնի մարզ էր։ Պետք է նշեմ, որ բավականին էքստրեմալ, և որոշ չափով տարբերվող ճամփորդություն էր ինձ համար։ Տպավորություններս շատ են, և իմ այսօրվա ստացած ինֆորմացիայով հիմա կկիսվեմ ձեզ հետ։

Այցելեցինք Ագարակ հնավայր, որը ինձ բավականին հետաքրքրեց, և անտարբեր չկարողացա անցնել նրա կողքով։ Ագարակի վաղբրոնզեդարյան բնակավայրին են պատկանում ժայռերի վրա փորված համալիրների հորինվածքները: Հնագիտական դիտարկումները թույլ են տալիս ասելու, որ մ.թ.ա. III հազարամյակի առաջին քառորդում այս տարածքը եղել է հսկայական պաշտամունքային համալիր: 2004-ին այստեղ բացվել է վիմափոր դամբարան, որը կազմված է եղել նախամուտքից, մուտքից և սրահից:Ագարակ հնավայրի մեծածավալ պեղումները սկսվել են 2001-ին: Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. III հազազարամյակի առաջին քառորդից: Այստեղ խոշոր բնակատեղի է եղել նաև Երվանդունիների ու Արտաշեսյանների թագավորական հարստության օրոք:  Դաշտային հնագիտական հետազոտությունները կատարվել են հուշարձանի հյուսիսային համալիրի առաջին հարթակում, որը մշակման ակնհայտ հետքերով տուֆի ժայռի հսկայական հրապարակ է: Այստեղ պահպանվել են կառույցների, ժայռի մեջ փորված և քարակոփ գերեզմանների, հնձանների, հորերի, թոնիրների, հատակների մնացորդներ, ինչպես նաև ակնհայտ կիրառական նշանակություն ունեցող փոսիկների, առվակների և այլ փորվածքների հետքեր:

Հարկ եմ համարում նշել, որ ինձ համար ամենատպավորիչը Դաշտադեմ ամրոցն էր, քանի որ բավականին հետաքրքիր էր։ Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։ Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։

Դաշտադեմի ամրոց

Եղանք Սուրբ Գրիգոր եկեղեցում, որը գտնվում էր Արուճ գյուղում։ Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս:

Այցելեցինք նաև կարմրաշեն գյուղ, և հիացանք այդ սքանչելի տեսարանով։

Գյուղում են գտնվում Սբ. Աստվածածին (1860 թվական) և Սբ. Հովհաննես (X դար) եկեղեցիները, Խանսուլի խաչ սրբատեղին (XI դար)։ Գյուղից 3 կմ հվ-արմ. գտնվում է Միջնաձոր գյուղատեղին (XVIII-XX դարեր), 2 կմ հվ-արմ.՝ Ճգնավորի ձոր ջրաղացների համալիրը (XVII-XX դարեր), իսկ 1,3 կմ հվ- արմ.՝ ժայռափոր մատուռը (XI-XII դարեր) և Հովհաննեսի խաչքարը (1223 թվական)։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *