Ճամփորդություն

Ուրցաձոր

Վերջերս ճամփորդության էինք ՈՒրցաձորում։ Ուրցաձորի գողտրիկ անկյունում է էկո-կրթական կենտրոնը, որը Խոսրովի արգելոցի հարևանությամբ է: Այս տեղն առանձնանում է իր գեղեցիկ բնությամբ, հարուստ կենդանական աշխարհով։ Զբոսաշրջիկներն այս տարածքը հիմնականում նախընտրում […]

Ինչպես արդեն հասկացաք այս անգամվա ճամփորդությունը դեպի Արագածոտնի մարզ էր։ Պետք է նշեմ, որ բավականին էքստրեմալ, և որոշ չափով տարբերվող ճամփորդություն էր ինձ համար։ Տպավորություններս շատ են, և իմ այսօրվա […]

Գյումրի

Օրեր առաջ ունեցանք ճամփորդություն դեպի Գյումրի։ Այս ճամփորդության մասին վաղուց էինք խոսում, բայց միայն վերջերս հաջողվեց իրագործել այն: Անմոռանալի օրեր էին, քանի որ մենք մեր կուրսով էինք, բայց կային նաև ավագ դպրոցից երեխաներ: Նոր ծանոթություններով լի օրեր էին, և ինչ խոսք հաճելի միջավայրը նույնպես նպաստում էր դրան: Մենք այդ 3 օրերը անցկացրեցինք «Կապս ռեզորթ»-ում, որը բավականին գեղեցիկ վայր էր, և հենց դա էլ ապահովվում էր այդ հաճելի միջավայրը։ Գյումրիում լինում էինք արդեն 2-րդ անգամ, և կրկին նույն անձնակազմով։ Այնքան ենք քայլել և ուսումնասիրել Գյումրու փողոցները, որ երբ հաջորդանգամ լինենք միայնակ կարող ենք ինքնուրույն շրջել, և չմոլորվել: Եղանակային պայմանները առաջին օրերին այդքան էլ տաք չէին, բայց դա չէր խոչնդոտում մեր հանգստին, իսկ թեյը և անձրևը իդեալական էին այնքան, որ ամբողջ գիշեր ցանկանում էիր մնալ, և վայելել այդ հանգիստ ու անաղմուկ միջավայրը, որը համեմված էր անձրևի կաթիլների ձայնով, իսկ մաքուր օդը և սարերը խոսում էին միմյանց հետ՝ կարծես հոգիդ լցնեյին մի փոքր թախիծով, և նոր շունչ տային հոգուդ։ Տպավորիչ էր նաև Վահրամաբերդը:Վահրամաբերդ (նախկինանվանումը` ՆերքինՂանլիջա), Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Փահլավունուն, որիտապանաքարը պահպանվում է Մարմարաշենի վանքի գավթում։ Վերադարձանք Երևան մեզ հետ բերելով լավ հուշեր և անմոռանալի պահեր:

Օրեր առաջ կրկին ստուգատեսի էինք դեպի  «Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց»։ Այս անգամ արդեն լավ էի սահում, բայց ժամանակն այնքան արագ էր անցնում, որ չէինք էլ նկատում ինչպես է անցնում […]

Սպիտակ ճամորդություն դեպի Լեռնանիստ

Այսօրվա ստուգատեսին մեզ սպասում էր սպիտակ Լեռնանիստը։ Երբ հայացքդ նայում է չորս կողմը՝ տեսնում ես այնքան ճերմակ ձյուն, որ պահի տակ ուզում ես նետվել ձյան մեջ , իսկ հետո վայելել […]

Գեղասահք

Սահադաշտն ինքն իրենով ձմեռվա շունչ է տալիս։ Հունվարի 20ին գնացինք <<Իրինա Ռոդնինա սահադաշտ>> սահելու։ Սկզբում շատ ոգեշնչված էինք, և երբ պետք է սկսեինք սահել սկսվեց նաև իմ վայրեջքները դեպի սպիտակ […]

Այսօր հեքիաթային ճամփորդություն ունեցանք, և ձմեռային ստուգատեսը սկսեցինք «Ջրվեջի անտառապարկ» գնալով։ Ճանապարհին գաղափար չունեինք թե ինչ լավ օր ենք ունենալու։ Տեղ հասանք մեզ դիմավորեց սպիտակ ու մառախլապատ անտառապարկը։ Որ կողմ […]

Կտոր մը Գյումրի

Օրեր առաջ եռօրյա ճամփորդության էինք՝ դեպի Գյումրի։Առավոտյան գնացինք եկեղեցի, իսկ հետո ճանապարհ ընկանք։ Այդ 3օրերն անցկացրեցինք Լոֆթ հյուրատանը։ Գյումրի հասնելուն պես գնացինք լոֆթ, իսկ հետո սկսեցինք մեր իրերը տեղավորել։ Տեղավորելուց […]

Վերջերս ճամփորդություն ունեցանք դեպի Արագած։ ։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Առավոտյան շարժվեցինք շատ լավ սպասումներով։ Տեղ հասանք և սկսեցինք բարձրանալ։ Սկզբում հեշտ էր թվում, […]