Գյումրի

Օրեր առաջ ունեցանք ճամփորդություն դեպի Գյումրի։ Այս ճամփորդության մասին վաղուց էինք խոսում, բայց միայն վերջերս հաջողվեց իրագործել այն: Անմոռանալի օրեր էին, քանի որ մենք մեր կուրսով էինք, բայց կային նաև ավագ դպրոցից երեխաներ: Նոր ծանոթություններով լի օրեր էին, և ինչ խոսք հաճելի միջավայրը նույնպես նպաստում էր դրան: Մենք այդ 3 օրերը անցկացրեցինք «Կապս ռեզորթ»-ում, որը բավականին գեղեցիկ վայր էր, և հենց դա էլ ապահովվում էր այդ հաճելի միջավայրը։ Գյումրիում լինում էինք արդեն 2-րդ անգամ, և կրկին նույն անձնակազմով։ Այնքան ենք քայլել և ուսումնասիրել Գյումրու փողոցները, որ երբ հաջորդանգամ լինենք միայնակ կարող ենք ինքնուրույն շրջել, և չմոլորվել: Եղանակային պայմանները առաջին օրերին այդքան էլ տաք չէին, բայց դա չէր խոչնդոտում մեր հանգստին, իսկ թեյը և անձրևը իդեալական էին այնքան, որ ամբողջ գիշեր ցանկանում էիր մնալ, և վայելել այդ հանգիստ ու անաղմուկ միջավայրը, որը համեմված էր անձրևի կաթիլների ձայնով, իսկ մաքուր օդը և սարերը խոսում էին միմյանց հետ՝ կարծես հոգիդ լցնեյին մի փոքր թախիծով, և նոր շունչ տային հոգուդ։ Տպավորիչ էր նաև Վահրամաբերդը:Վահրամաբերդ (նախկինանվանումը` ՆերքինՂանլիջա), Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Փահլավունուն, որիտապանաքարը պահպանվում է Մարմարաշենի վանքի գավթում։ Վերադարձանք Երևան մեզ հետ բերելով լավ հուշեր և անմոռանալի պահեր:


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *