Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին

Առաջին համաշխարհային պատերազմը (1914- 1918թթ) սկսվել է օգոստոսի 1-իև՝ պետությունների 2 ռազմաքաղաքան  խմբավորումների՝ գերմանա-ավստրիական և Անտանտի միջև, որոնք հետապնդել են զավթողական նպատակներ: Ռազմական, գործողությունները տեղի են ունեցել Կովկասյան ու Բալկանյան ռազմաճակատներում և Սև ծովում: Կովկասյան ռազմաճակատում (ձգվել է Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ) Թուրքիան կենտրոնացրել է 300-հազարանոց բանակ: 

Թուրքական կառավարությունը հայերին զորակոչել է բանակ: Թալեաթ Մեհմեդ փաշան էրզրումում բանակցել է ՀՅԴ գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ: Սակայն հայ քաղաքական կուսակցությունները մերժել են թուրքերի առաջարկը, որն էլ ավելի է սրել հայ-թուրքական հարաբերությունները:

1914 թ. սեպտեմբերին ցարի ընդունած հատուկ մանիֆեստով կոչ է արվել հայ ժողովրդին որպես կամավորներ զինվորագրվել ռուսական բանակին Արևմտյան. Հայաստանն ազատագրելու նպատակով: Կովկասի փոխարքա Իլարիոն Վորոնցով- Դաշկովն Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին (Տփղիսեցի) հավատացրել է, որ նվիրվածության դիմաց հայերը կստանան ինքնավարություն: Հատկանշական է, որ նույնատիպ խոստումներ է տվել Թալեաթը արևմտահայերին՝ Արևելյան Հայաստանը գրավելու դեպքում: Այդ ճակատագրական պահին շուրջ 300 հազար արևմտահայեր զորակոչվել են թուրքական բանակ, իսկ ավելի քան 200 հազար արևելահայեր զինվորագրվել են ռուսական բանակին:

Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին, 1914թ. սեպտեմբերին թույլատրել է կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ’ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին: Կամավորական առաջին ջոկատները ռազմաճակատ են մեկնել 1914թ.  նոյեմբերին: 1-ին ջոկատը կռվել է Խոյ – Դիլման – Վան, 2-րդը’ Իգդիր – Բայազետ – Բերկրի – Վան, 3-րդը’ Կաղզվան – Ալաշկերտ -Մանազկերտ – Բաղեշ, 4-րդը’ Սարիղամիշ -էրզրում ուղղություններում:

Հայկական կամավորական ջոկատները (շուրջ 50 հազար զինվոր) մարտնչել են նաև Անտանտի մյուս երկրների բանակներում: Նրանցից կազմված Հայկական (կամ Արևելյան) լեգեոնը մասնակցել է Մերձավոր  Արևելքում Թուրքիայի դեմ մղված ռազմական գործողություններին Արարայի ճակատամարտում (1918թ.  սեպտեմբերի 19)՝  ֆրանսիական բանակի կազմում:

Խախտելով 1917թ. դեկտեմբերի 5-ին կնքված Երզնկայի զինադադարը’ թուրքական զորքերը հարձակման են անցել և վերագրավել Արևմտյան Հայաստանը: Առաջին աշխարհամարտն ավարտվել է 1918-ի աշնանը՝  Անտանտի հաղթանակով: Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից ու Մուդրոսի զինադադարից (1918 թ. հոկտ. 30) հետո թուրքական զորքերը թողել են Հայաստանի Հանրապետության տարածքն ու Կարսի մարզը, վերականգնվել է 1914թ. ռուս – թուրքական սահմանը: Ռուսական կառավարությունն ու արևմտյան տերությունները հայկական կամավորական շարժումն օգտագործել են իրենց նվաճողական նպտակների իրականացման համար: Մինչդեռ հայկական կամավորական ջոկատների և հետագայում ստեղծված հայկական կանոնավոր զորամասերի հիմնական նպատակը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովումն էր և Արևմտյան Հայաստանի ազատագրումը:

Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները՝ ռուսական,թուրքական և հայկական տեսանկյունից:

Ռուսական — Ռուսաստանի համար Կովկասյան ռազմաճակատը համարվում էր երկրորդային. գլխավորը Արևելյան ռազմաճակատն էր։ Ռուսական կայսրության հիմնական ուժերը կենտրոնացված էին Արևելյան ռազմաճակատում։ Ռուսաստանին էին պատկանում Կարսը և Բաթումի նավահանգիստը։ 1915 թ մարտին Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարը հանդիպեց Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններին և քննարկեցին Թուրքիայի մայրաքաղաքի՝ Բոսֆորիի և Դարդանելի նեղուցները գրավելու հարցը, ինչը կկտրեր Գերմանիային և Ավստրո-Հունգարիային սնուցման այս ուղուց: Ցարական Ռուսաստանը նաև պլանավորում էր արտաքսել մուսուլմաններին Ստամբուլից և այն բնակեցնել կազակներով:

Թուրքական — Օսմանյան կայսրության հիմնական նպատակն էր վերականգնել Կովկասում իր տարածքները։ Այս տարածքները թուրքերը կորցրել էին 1877-1878 թթ ռուս-թուրքական պատերազմում։ Օսմանյան զորքերի հիմնական նպատակն էր վերադարձնել Արդվինը, Արդահանը, Կարսը և Բաթումի նավահանգիստը։ Այս հարձակման հաջողությունը կբերեր ռուսական զորքերի թուլացմանը լեհական և գալիսիական ճակատներում: Կովկասյան ճակատը կշեղեր ռուսական զորքերի հիմնական ռազմաճակատներից։ Թուրքերը ուզում էին  ճանապարհ բացել մինչև Թբիլիսի և միավորել բոլոր կովկասյան մուսուլմաններին ընդդեմ Ռուսական կայսրության, և կտրել Ռուսաստանին կասպիական նավթից: 

Հայկական — Հայ ֆիդայական շարժումը ձգտում էր ստեղծել անկախ Հայաստան։ Հայ Յեղափոխական դաշնակցությունը իրականացրեց այս ձգտումը և 1918թ մայիսին ստեղծեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Բացի այդ, 1915թ դրությամբ Արևմտյան Հայաստանի մի մասը և Լեռնահայաստանի Հանրապետությունը գտնվում էին հայերի տիրապետության տակ, իսկ Անդրկովկասյան բռնապետությունը նույնպես ստեղծվել էր հայերի մասնակցությամբ։ Այս պետություններից ոչ մեկը երկար չգոյատևեց։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *