Մշո բարբառի քերականություն

Ձմեռային ազգագրական փառատոնի օրերին մենք ուսումնասիրում ենք Մշո բարբառը։ Ինձ համար այս բարբառը դժվար է, բայց շատ հետաքրքիր։ Ես հասցրել եմ կարդալ մի քանի առակներ, տեսաֆիլմ եմ պատրաստել և իմացել եմ քերականական մի քանի կանոններ, որ բնորոշ են այս բարբառին։ Ահա դրանցից մի քանիսը՝

  • Է-ն ամեն պարագայում հնչում է որպես է. օրինակ՝ էշ, գեշ, գէլ, կուտէ, էծ, կըսէ։
  • Մշո բարբառը պատկանում է կը ճյուղի բարբառներին, որոնց ներկա ժամանակը կազմվում է կը մասնիկով. օրինակ՝ կխոսիմ, նշանակում է խոսում եմ, կերգեմ-երգում եմ։
  • Եզակի թվով դերանվան հետ բայը դրվում է հոգնակի թվով. օրինակ՝ ես գուզիմք, ես կխոսիմք…։
  • Ի-ն անփոփոխ պահպանում է ամեն պարագայում։ Հնչյունափոխության և սղման կանոնը նույնն է գրական լեզվի հետ։
  • Ու-ն հնչում է որպես ու. օրինակ՝ ութ, թութ, լուսուն, բութ, կծու, թթու։ Ու-ն բառաբարդման կամ ածանցման դեպքում փոխվում է ը-ի, օրինակ՝ ախտ–ըխտավոր, ունչ–ընչիկ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *