Հայ ականավոր թագուհիները. նախագիծ

Վարդգես Սուրենյանց
Զաբել թագուհու վերադարձը

Հայ ժողովրդական ասացվածքի համաձայն՝«Տղամարդը տան դրսի պատն է, կինը՝ ներսի»։ Նույն ընկալումը տեսնում ենք Հայաստան աշխարհի թագավորների ու թագուհիների գործունեության տրամաբանությսն մեջ։ Թագուհիները, երկրի «ներսի պատի» դերը կատարելով, հաճախ մնացել են չնկատված կամ տեղ չեն գտել հիշատակարաններում։

Նպատակը՝ ճանաչել հայոց թագուհիներին, իմանալ նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։ Ճանաչել ….պատմական ժամանակաշրջանը

Խնդիրները՝ հայոց արքաների կողքին հիշատակել և գնահատել հայոց թագուհիների գործունեությունը, ուսումնասիրել հայ կնոջ պատմական կերպար ըստ ժամանակաշրջանների

Մասնակիցներ՝ 1-ին կուրսի ուսանողներ

Ընթացք/ քայլեր՝

  • Ուսանողները կբաժանվեն խմբերի, յուրաքանչյուր խումբ կընտրի հետազոտության համար մեկ հայ թագուհի
  • Ուսանողները հայ թագուհիների մասին փնտրում և հավաքում են տեղեկություններ համացանցից, գրքերից։
  • Ուսումնասիրությունների ներկայացում տեսանյութերի, տեքստի, լուսանկարների տեսքով։

Արդյունք

Ուսանողները նախագծի արդյունքներն կհրապարակեն իրենց բլոգներում։

Թագուհիների կերպարների ստեղծում։

Նախագծի զարգացում/շարունակություն

  • Համագործակցություն հագուստի մոդելավորում
  • Թագուհիների հանդերձանքի մոդելավորում, կարել

Օգտակար գրականություն՝

  1. Ա. Մովսիսյան, 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան 2017

Տեսանյութեր՝

Թագակիրները. Շինարար արքայուհին

Գիշեր էր։ Բոլորը քնած էին, մութը ողողում էր եկեղեցիները։ Արքայական ամրոցում բոլորը քնած էին բացի հսկիչ զորականները, հայոց թագուհին նույնպես քնած էր, սակայն անհանգիստ քնով։ Հանկարծ նա վեր թռավ քնից։ Կարծես հեռու երկնքից ինչ որ երաժշտություն էր լսում, նրա սենյակը պարուրվեց մշուշոտ լույսերով և նրա զարմացած աչքերի առջև հայտնվեց Աստծո հրեշտակը։
«Կկառուցես Կաթողիկեն, որ կիսատ է։ Կկանգնեցնես տաճարը։ Չերկնչես դժվարություններից, քանզի օգնող կմնամ քո գործին, և կլինեմ տաճարում մինչև արարածները գան և կտեսնեն Քրիստոսին։»(Ահա խոսքերը, որն ասեց հրեշտակը թագուհուն)
989 թվականին Սմբատ երկրորդ տիեզերակալ արքան նախաձեռնեց Անիի կաթողիկե մայր տաճարի շինարարությունը, այն պետք է դառնար ամենայն հայոց մայր տաճար, քանի որ ծրագրավորված էր կաթողիկոսությունը Արգինայից տեղափոխել Անի։ Սմբատ արքան, որ կառուցապատում և շենացնում էր իր հոր Աշոտ ողորմածի մայրաքաղաք հռչակած Անին, անսպպասելի վախճան ունեցավ, կիսատ թողնելով մայր տաճարի կառուցումը։ Գահ բարձրացավ նրա եղբայր Գագիկ առաջինը։ Կարճ ժամանակ անց Գագիկը կնության առավ նրան, ում վիճակված էր ավարտին հասցնել այս պառապանծ տաճարի շինարարությունը։ Կատրանիտե թագուհին ծնվել և մեծացել էր արքայական ընտանիքում նա դուստրն էր Սունյաց Վասակ արքայի, և Շահանդուխտ երկրորդ թագուհու։ Դառնալով հայոց տիկնաց տիկին, Կատրանիտեն կարևոր դերակատարում է ունենում երկրի տնտեսական և շինարարական կյանքում։
Ավանդությունը պատմում է, որ հայոց թագուհուն հայտնված Աստծու հրեշտակը ուժ է տալիս նրան ավարտելու Սմբատ տիեզերակալի սկսած տաճարը։ Նախախնամություն էր առդյոք, որ հայոց արքայի հզոր բազուկներով ու ձեռքերով տաճարը պիտի երկինք խորանար հայոց թագուհու օրոք։ Սակայն փաստ է, որ Անիի կաթողիկեն կյանքի կոչելու համար Կատրանիտե թագուհին չի խնայում ոչինչ։ Նա արքունական հայտնի ճարտարապետ Տրդատի հետ միասին լցվում է տաճարը կառուցելու սուրբ գործին։ Տրդատ Անեցին իր ժամանակի մեծագույն ճարտարապետներից էր, նրա փառքը դուրս էր եկել Հայաստանի սահմաններից դեռ իր կենդանության օրոք։ Տրդատը վերադառնալով հայրենիք ձեռնամուխ եղավ շարունակելու իր իսկ սկսած պատասխանատու գործը Անիի մայր տաճարի շինարարությունը։ Նա Անիի պալատական ճարտարապետն էր, ուստի և թագուհու աջ ձեռքը կաթողիկեի կառուցման գործում։ Օրեր և ամիսներ շարունակ հայոց թագուհին և Տրդատ Անեցին քննարկում էին Մայր տաճարի հատակագիծը, հարդարանքի եղանակները, կառուցման ծախսերն ու դժվարությունները։ Ճարտարապետի տաղանդը և հայոց թագուհու բարձր ճաշակը միասին ստեղծեցին խոյակերտ մի տաճար։ 989 թվականին Սմբատ տիեզերականի հիմնած տաճարը հայոց բարեշնորհ Կատրանիտե թագուհու ջանքերով ավարտին հասավ 1001 թվականին։ Երկինք է խոյացել երկրի վրա նմանը չունեցող մի կառույց և մարդիկ հիացած տաճարի վեհությամբ և գեղեցկությամբ, հավատացին, որ տաճարի կառուցումը հսկվել է հրեշտակների կողմից և այն հիրավի պետք է կոչվի Մայր տաճար՝ Անիի կաթողիկե։

Շինարար արքայուհին. Կատրամիդե թագուհի — Նարե Խաչատրյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *