Տարեկան հաշվետվություն

Նախորդ ուսումնական շրջանի հաշվետվությունը ՝ այստեղ

Ինձ համար հետաքրքիր էր այս կիսամյակի ուսման ձևը, քանի որ նոր ձևաչափով ենք աշխատել: Մենք ազատ ընտրել ենք թեմաներ, և դրանք ներկայացրել: Հաճելի է, երբ հնարավորություն ես ստանում նյութ պատրաստել, և դա ներկայացնել ինչպես ուսուցիչ: Ամեն մեկիս անհատական նախագիծը, որոշ չափով պատմում է մեր մասին: Ինձ չափազանց հետաքրքիր է լսել ընկերներիս պատրաստած նյութերը, և նոր ինֆորմացիա ստանալ: Այս նախագծերի շնորհիվ բավականին նորություններ բացահայտեցի և յուրացրի:

Անհատական նախագծեր ՝

Գրականություն,Հայոց լեզու՝ առաջիներկրորդ, երրորդ, չորորդ

Ռուսաց լեզու՝ առաջիներկրորդ

Հանրահաշիվ՝առաջին, երկրորդ

Պատմություն՝առաջին,երկրորդ

Էկոլոգիա՝առաջիներկրորդ, երրորդ

Ընտրության մարզաձև՝

Ընտրել եմ սուսերամարտ, քանի որ մանկուց հետաքրքրություն եմ ունեցել այդ սպորտաձևի հանդեպ։ Քոլեջի շնորհիվ իրականացրեցի այդ ցանկությունս։ Դասերը անցնում են շատ հետաքրքիր, և հագեցած։ Այս ժամերին նաև գնում ենք հեծանվավարության, և ունենում տարբեր ուղղություններով ճամփորդություններ հեծանվավարության նպատակով։

Երաժշտական գործունեություն՝

Ընկեր Տիգրանի և Մարինեի հետ մենք սովորել ենք մի շարք երգեր և պարեր։ Վերջերս ճամփորդություն ունեցանք դեպի Դդմաշեն, և այդ ճամփորդության ընթացում ուսուցիչների հետ սովորեցրինք մեր ազգային երգերը և պարերը, իսկ հետո մեծ բավականություն ստացանք մեր կատարած աշխատանքից։

Ընտրության գործունեություն՝

Ընտրությունս ի սկզբանե զբոսաշրջություն էր, իսկ հետո փոխեցի լուսանկարչություն, քանի որ հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է լուսանկարչությունը։ Հիմա ավելի քան վստահ եմ իմ ընտրության հարցում, քանի որ գնալով ավելի շատ եմ սիրում այս մասնագիտությունը, և լուսանկարչության մեջ մի ամբողջ կյանք եմ տեսնում։ Հաճախակի գնում ենք նկարներ և վիդեոներ նկարելու, և դա ավելի է ամրապնդում մեր իմացածը։ Լուսանկարելիս կարծես ստեղծես մի աշխարհ, որտեղ քո նախնտրած մարդիկ, կենդանիներն ու բնությունն են։ Լուսանկարներում տեսնում ես ավելին, քանի որ այն քեզ տալիս է գույներ և նաև զգացողություններ։ Մարդկանց նկարելը երբևէ ամենահավես բանն է, բայց բնությունն ու կենդանիները միևնույնն է իմ մեջ անսահման հետաքրքրություն են առաջացնում:

Լուսանկարչություն

Լրացուցիչ կրթություն՝

Այս պահին դասերիցս բացի ոչնչով չեմ զբաղվում։ Մասնագիտությամբ նաև վարսահարդար եմ։ Ամիսներ շարունակ սովորել եմ, բայց որոշ ժամանակ անց հասկացա՝ որպես հիմնական մասնագիտություն չեմ ուզում։ Քոլեջում այնքան հագեցած են անցնում օրերը, որ երբեմն անգամ ժամանակ չեմ ունենում այլ բանով զբաղվելու։ Հարկ եմ համարում նշել՝ քոլեջը մեզ հնարավորություններ է տալիս դասից դուրս մասնակցել այլ հետաքրքիր նախագծերի, և բացահայտել ինքներս մեզ։

Տպավորություններս՝

Մինչև քոլեջ գալս երկար մտածում էի, որ կարող է շրջապատը այնպիսին լինի, որ չհարմարվեմ, բայց առաջի իսկ օրերից սիրել եմ մեր կուրսը։ Հիմա բավականին մոտ ենք, և անգամ ճամփորդություններին միասին ենք գնում։ ՈՒսումնական տարին ինձ համար բավականին հետաքրքիր էր, և հագեցած էր ճամփորդություններով։ Շատ ճամփորդությունների եմ մասնակցել, և չեմ կարող չնշել, որ ամենատպավորիչը Գյումրու ճամփորդություններն էին։ Գյումրու ճամփորդությունների շնորհիվ ավելի մոտիկացանք կուրսով, և նաև նշեմ, որ ճամփորդությունները մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել իրար։ Մեկօրյա ճամփորդությունները նույնպես անցնում են բավականին էքստրեմալ և հագեցած։ Քոլեջի շնորհիվ ինձ համար նոր վայրեր բացահայտեցի, և դեռ շարունակում եմ բացահայտել։

Ճամփորդություն՝ այստեղ

Առարկաների լինկերը՝

Հաշվետվություն

Հայոց լեզու

Գրականություն

Ռուսաց լեզու

Անգլերեն

Հայոց պատմություն

Կենսաբանություն

Աշխարհագրություն

Հանրահաշիվ

Էկոլոգիա

Ֆիզիկա

Հասարակագիտություն

Լուսանկարչություն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *