Հունվարյան Հաշվետվություն

Հունվար ամիսը սկսեցինք հետաքրքիր ստուգատեսերով։ Ստուգատեսերը մի քանիսն էին՝ դիջիթեքի մասնակցություն,վարում, բնագիտատեխնիկական ստուգատես, մարզական ստուգատես և ազգագրական ստուգատես։Այս ստուգատեսերի արդյունքում ծանոթացանք մի շարք ծրագրերի հետ, ուսումնասիրեցինք և կատարեցինք բնագիտատեխնիկական փորձեր, մասնակցեցինք ազգագրական ձմեռային փառատոնին, ինչպես նաև ունեցանք մի քանի ձմեռայն և հետաքրքիր ճամփորդություներ։Հունվարը ուսումնական տարվա ամենահետաքրքիր շրջաններից մեկն է ,լի քննարկումներով ,ճամփորդություններով։

This image has an empty alt attribute; its file name is 272745856_279944607536928_2527233015349447291_n.jpg

Մարզական ստուգատես

Տարին սկսեցի շատ հետաքրքիր ու անմոռանալի ճանփորդություններով։ Ճամփորդություններին ընկեր Մարիամի հետ էինք։Ճամփորդեցինք և ձմեռային ստուգատեսը սկսեցինք «Ջրվեջի անտառապարկ» գնալով։ Ձնախաղերով լեցուն մարզական օր անցկացրեցինք՝ սահեցինք սահնակներով, ձնագնդի խաղացինք։ Օրեր անց ստուգատեսի էինք դեպի <<Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց>>։ Սահադաշտն ինքն իրենով ձմեռվա շունչ է տալիս։Հաճելի է այն պահը, երբ սահում ես ահռելի մեծ ու սպիտակ սահադաշտում, իսկ ականջներումդ լսվում հեքիաթային երաժշտություն։Հաջորդ ճամփորդությունը դեպի Լեռնանիստ ստուգատեսն էր։Երբ հայացքդ նայում է չորս կողմը՝ տեսնում ես այնքան ճերմակ ձյուն, որ պահի տակ ուզում ես նետվել ձյան մեջ , իսկ հետո վայելել այն երկինքը, որն այնքան պարզ է՝ կարծես ձյան արտացոլանքն է քեզ վերևից նայում:Հեքիաթային զգացումներով և ադրենալինով լի էր ամեն պահը: Կրկին ստուգատես ունեցանք դեպի սահադաշտ, և համեմատած անցած ստուգատեսի հետ այս անգամ ավելի լավ էի սահում։Չեմ կարող չխոստովանել, որ քաղաքի թոհուբոհից մի քանի ժամ դուրս գալով, մենք լիակատար վայելում էինք մեր անմոռանալի օրերը։Հետևյալ հղումներով կարող եք անցնել և տեսնել մեր անասելի հեաքրքիր և զվարճալի օրերը․․․

https://youtube.com/shorts/hvOHrqokN20?feature=share

https://youtube.com/shorts/6zHFrhzqFds?feature=share

https://youtube.com/shorts/oJyzcq86B4U?feature=share

Ազգագրական ստուգատես

Փառատոնի շրջանակներում ուսումնասիրեցինք արդեն իսկ սիրված Մշո բարբառը։Այս փոքր ինչ բարդ, բայց շատերի համար հասկանալի բարբառով խոսել են պատմական Հայաստանի Վանա լճի հյուսիսային, հարավային և արևմտյան մասերում։ ՈՒսումնասիրելու ընթացքում կարդացինք մի շարք ստեղծագործություններ, փոխադրեցինք շատ հեքիաթներ և առակներ, կազմեցինք նաև Մշո բարբառի փոքրիկ բառարան։ ՈՒնեցանք նաև «Ձմեռային Ազգագրական փառատոն»։ Օրը անցկացրեցինք մարմարյա սրահում ռազմապարերով,երգով, հյուրասիրությամբ, ցուցահանդեսով և իհարկե ծիսական ղափամայով։Պարեցինք․․․ ուրիշ ի՞նչ է պետք հիանալի օր ունենալու համար։

Դիջիթեք

Այս ամիսը կառանձնացնեմ նաև հետաքրքիր և առանձնահատուկ սեմինարներով։Ճիշտ է բոլոր սեմինարներին ժամանակս չի ներել ներկա գտնվելու համար, բայց մի քանիսին մասնակցեցի և մեծ բավականություն ստացա։ Բոլոր սեմինարները բավականին ուսուցանող բնույթի էին։ Քոլեջում մասնակցեցի հետաքրքիր և ուսուցանող սեմինարի, որը մասնագիտական կողմնորոշման մասին էր։ Սեմինարի նպատակն էր մեզ օգնել մասնագիտության ընտրության, և այդ ընտրությունում չսխալվելու հարցում։Շատ ուրախացնում է այն փաստը, որ մեր կրթահամալիրում և քոլեջում հնարավորություն ենք ստանում բացի մեր հիմնական դասերից՝ ժամանակ առ ժամանակ մասնակցել տարբեր բովանդակություն ունեցող սեմինարների, և նոր գիտելիքներ ձեռք բերել այդ ամենի շնորհիվ։

Բնագիտատեխնիկական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատեսը շատ տարբերվող էր, քանի որ ինքներս որոշում էինք, կազմում նախագիծ, իսկ հետո կատարում փորձեր և պատրաստում տեսանյութեր։ Այս անգամ ինձ հետ աշխատեց Արմանը։ Միասին բավականին երկար ժամանակ մտածեցինք, որպեսզի մեր կատարած փորձը լինի տարբերվող, բայց ժամանակի սուղ լինելու պատճառով որոշեցինք մոմ պատրաստել։ Սկզբում երկուսով կազմեցինք մեր հետաքրքիր նախագիծը, իսկ հետո կատարեցինք փորձը, պատրաստեցինք մոմը և պատրաստեցինք այդ ամենի մասին տեսանյութ։ Հետևյալ հղումով անցնելու դեպքում կտեսնեք տեսանյութը՝

https://youtube.com/shorts/9w6C2cx0jv4?feature=share

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *