Գեղասահք

Սահադաշտն ինքն իրենով ձմեռվա շունչ է տալիս։ Հունվարի 20ին գնացինք <<Իրինա Ռոդնինա սահադաշտ>> սահելու։ Սկզբում շատ ոգեշնչված էինք, և երբ պետք է սկսեինք սահել սկսվեց նաև իմ վայրեջքները դեպի սպիտակ մարգագետին: Անդադար ընկնում էի մի փոքր տահում էի, իսկ հետո դդշ…. Մի փոքր սահելուց հետո հասկացա որ խնդիրը չմուշկներն էին՝ փոքր էին։ Փոխելուց հետո այնքան լավ էի սահում, որ կարծես հեքիաթում լինեի: Հաճելի է այն պահը, երբ սահում ես ահռելի մեծ ու սպիտակ սահադաշտում, իսկ ականջներումդ լսվում հեքիաթային երաժշտություն։ Այսպիսով ունեցանք սիրուն ու տպավորիչ օր։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *