Ջրվեժ անտառապարկում ձմռան հեքիաթը

Այսօր հեքիաթային ճամփորդություն ունեցանք, և ձմեռային ստուգատեսը սկսեցինք «Ջրվեջի անտառապարկ» գնալով։ Ճանապարհին գաղափար չունեինք թե ինչ լավ օր ենք ունենալու։ Տեղ հասանք մեզ դիմավորեց սպիտակ ու մառախլապատ անտառապարկը։ Որ կողմ հայացքս գցում էի ճերմակ ձյուն էր։ Բավականին սահեցինք այդ հրաշք տեսարանը վայելելով։ Ադրենալինով լի էր այս օրը, բայց չեմ կարող չխոստովանել, որ ադրենալինի պակասը մեր ճամփորդությունների ընթացքում չենք ունենում։ Ձնախաղերով լեցուն մարզական օր անցկացրեցինք՝ սահեցինք սահնակներով, ձնագնդի խաղացինք։ Եղանակը նույնպես տրամադրող և հաճելի էր։ Քաղաքի թոհուբոհից մի քանի ժամ դուրս գալով, մենք լիակատար վայելեցինք մեր անմոռանալի օրը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *