Կտոր մը Գյումրի


Օրեր առաջ եռօրյա ճամփորդության էինք՝ դեպի Գյումրի։Առավոտյան գնացինք եկեղեցի, իսկ հետո ճանապարհ ընկանք։ Այդ 3օրերն անցկացրեցինք Լոֆթ հյուրատանը։ Գյումրի հասնելուն պես գնացինք լոֆթ, իսկ հետո սկսեցինք մեր իրերը տեղավորել։ Տեղավորելուց հետո գնացինք պիցցա պատրաստելու բոլորով։ Ավելի ուշ գնացինք զբոսնելու Գյումրիով։ Այցելեցինք թանգարաններ, եկեղեցիներ և մի քանի հետաքրքիր խանութներ։ Ձիթողցյանների տուն-թանգարանից հետո գնացինք Թումո կենտրոն։ Թումո կենտրոնից ոչ հեռու գտնվում էր <<Կտոր մը երկինք>> ֆիլմի պատշգամը որտեղ նույնպես կանգ առանք, լուսանկարվեցինք, և ճանապարհը շարունակելով գնացինք եկեղեցի։ Ավելի ուշ հասանք Գյումրու կենտրոն մի փոքր էլ քայլեցինք և վերադարձանք հյուրատուն։ Երեկոյան բավականին ուշ ժամի ֆիլմ դիտեցինք և հետաքրքիր թոմաներից զրուցեցինք։ Երկրորդ օրը գնացինք Սև բերդ ծանոթանալու Գյումրու ռազմական գաղտնիքներին։Պետք է գնայինք Աշոցք, բայց պլանները փոխվեցին և ուղևորվեցինք դեպի Ամասիա սահնակներով սահելու։ Այնքան սպիտակ ու գեղեցիկ էր ամեն ինչ, որ տեսնել էր պետք։ Երբ հասանք հյուրատուն մեզ կարգի բերեցինք, և մի փոքր ուշ գնացինք զբոսնելու։Երբ արդեն հասանք հյուրատուն սկսեցինք հավաքվել, որպեսզի վաղը ճանապարհ ընկնեինք։ Խաղեր խաղացինք, իսկ հետո գնացինք մեր սենյակներ։ Բոլորս տխուր էինք որոշ չափով, քանի որ վերջին օրն էր։ Առավոտյան հավաքվեցինք, և ճանապարհ ընկանք։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *